Բակո Սահակյանը շնորհավորել է Արամ Առաջին կաթողիկոսին ձեռնադրման 50-ամյակի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Վեհափա՛ռ Տեր,

Ձեր ձեռնադրման 50-ամյակը նշանակալի իրադարձություն է Հայ Առաքելական Եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայրենիքի եւ Սփյուռքի բազմաթիվ օջախների համար:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ այս հիշարժան հոբելյանի կապակցությամբ եւ մաղթում քաջառողջություն ու արեւշատություն Ձեզ՝ Ձերդ Սուրբ Օծություն, զորացում ու բարգավաճում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը եւ նրա թեմերին:

Արցախում գիտեն եւ բարձր են գնահատում Ձեր՝ որպես կաթողիկոսի, հոգեւորականի, հասարակական գործչի, հայրենանվեր մարդու երկարամյա գործունեությունը՝ ուղղված մեր ազգային եկեղեցու ծաղկմանն ու զարգացմանը, սփյուռքում հայապահպանությանը, ազգային ու հոգեւոր արժեքների պահպանմանն ու տարածմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Դուք մեծածավալ ազգանպաստ գործունեություն եք իրականացնում կրթական-հայագիտական ծրագրերի, միջեկեղեցական եւ միջկրոնական կապերի ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Թե օրհասական պահին եւ թե հաղթական ժամին Դուք եղել եք միշտ մեզ հետ, մեր կողքին ՝ Ձեր գործուն աջակցությունն ու օժանդակությունը բերելով արցախցիներին, օգնելով լուծել մեր երկրի առջեւ ծառացած բազմաբնույթ խնդիրները, ապավեն լինելով բազմաթիվ փորձությունների միջով անցած եւ իր ճակատագիրն ինքնուրույն կերտող մեր ժողովրդին:

Վեհափա՛ռ Տեր,

Ընդունեք կրկին իմ խորին հարգանացս հավաստիքը եւ լավագույն բարեմաղթանքները Ձեր ձեռնադրության 50-րդ տարեդարձի կապակցությամբ: Թող ամենազոր Աստված միշտ պահապան լինի Ձեզ, Մայր Եկեղեցուն եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդին»:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո