Հասարակական

Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին

1 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից,Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած մեծ ներուժը, անդրադարձել պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրի շրջանակներում ստարտափներին աջակցելու փորձին, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, ճանապարհաշինության, տրանսպորտի ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործակցության հնարավորությունները։

Դեսպան Յոհաննես Դաուման նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքներ կտանի Հայաստանի և Նիդերլանդների միջև կապերն առավել ամրապնդելու և զարգացնելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում