Սպորտ

Պետք է շարունակենք նույնությամբ. Մխիթարյանը՝ Մակեդոնիայի դեմ հաղթանակի մասին

1 րոպեի ընթերցում

Պետք է շարունակենք նույնությամբ. Մխիթարյանը՝ Մակեդոնիայի դեմ հաղթանակի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգայի թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մակեդոնիայի դեմ տարած հաղթանակի մասին:

«Շատ գոհ եմ մեր կատարած աշխատանքից, պետք է շարունակենք նույնությամբ: Սիրում եմ բոլորիդ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ինստագրամի իր էջում գրել Մխիթարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում դեռևս 3-րդ տեղում է: Ենթախմբի առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է՝ 9 միավորով: 6-ական միավոր ունեն Ջիբրալթարի և Հայաստան ընտրանինները: 3 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնը: Ազգերի լիգայի վերջին երկու տուրերի խաղերը կկայանան նոյեմբերին: Հայաստանի թիմը նոյեմբերի 16-ին արտագնա խաղով կմրցի Ջիբրալթարի, իսկ նոյեմբերի 19-ին՝ Լիխտենշտեյնի դեմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում