Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանին։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ տարածքային կառավարման և զարգացմաննախարարությանզարգացմաննախարարությանհասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանին կարճ ժամանակամիջոցում կատարած արդյունավետ աշխատանքի համար և նրան հաջողություններ մաղթել իր հետագա քաղաքական, հասարակական գործունեության մեջ։

Հաջորդիվ ներկայացնելով Համբարձում Մաթևոսյանին՝ նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է նրան մարզպետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ ու արգասաբեր աշխատանք իր հետագա գործունեության մեջ։ Իր խոսքում Սուրեն Պապիկյանն անդրադարձել է նաև Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ այն որակելով որպես շրջափուլային Հայաստանի պետականության ամրապնդման գործընթացում․ «Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ձևից և բովանդակությունից է կախված, թե ինչպիսին կլինի մեր վաղվա օրն ու մեր երեխաների ապագան»,-ասել է նախարարի պաշտոնակատարը և ընդգծել ընտրական գործընթացներում տարիներով արմատացած բացասական ավանդույթների իսպառ բացառման անհրաժեշտությունը։

Խոսելով վերջին շրջանում Հայաստանի տարբեր մարզերում համայնքների ղեկավարների գործունեության վերաբերյալ բնակիչների բարձրացրած դժգոհությունների մասին` Սուրեն Պապիկյանը նշել է, որ, որպես ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման ստորին օղակ, ՏԻՄ ղեկավարները պետք է գործեն բացառապես ՀՀ սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Ըստ Սուրեն Պապիկյանի` միայն օրինականության և պատասխանատվության վրա խարսխված գործունեության միջոցով է հնարավոր հասնել հանրային լեգիտիմության և Հայաստանում հաստատված նոր իրողություններն ու փոփոխությունները հասցնել համայնքներ։

Նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին՝ մարզի կառավարման գործում իրեն ցուցաբերած աջակցության համար և երախտագիտության խոսք ուղղել մարզպետարանի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին ու բնակիչներին, ովքեր օժանդակել և նպաստել են իրեն` մարզի շենացմանն ուղղված նախաձեռնություններում։

Նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին` նման բարձր վստահության համար և հավաստիացրել, որ մարզի առաջ ծառացած բազում խնդիրների լուծման համար գործադրելու է հնարավոր բոլոր ջանքերը։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով