Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գեւորգյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզպետարանում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի պաշտոնակատարը շնորհավորեց նորանշանակ մարզպետին: Այս նշանակումը նա կարեւորեց նրանով, որ նոր Հայաստանում նոր իրողություններ են ձեւավորվել, եւ Դավիթ Գեւորգյանը կանգնած է եղել թավշյա հեղափոխության ակունքներում՝ ունենալով նոր Հայաստանի իր հստակ տեսլականը:

«Դավիթ Գեւորգյանը տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար է եղել, եւ այդ ընթացքում նրա մասին միայն դրվատանքի խոսքեր կարող եմ ասել,-ասաց նախարարի պաշտոնակատարը»,-իր առջեւ դրված խնդիրներին նա մոտեցել է պատասխանատվությամբ եւ հետեւողականորեն հասել դրանց լուծման տրամաբանական ավարտին:

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց նախորդ մարզպետ Աշոտ Սիմոնյանին եւ հաջողություններ մաղթեց նորանշանակ մարզպետին: Նա վստահություն հայտնեց, որ երիտասարդական ավյուն ունեցող մարզպետը լինելու է օրինականության եւ արդարության պահպանման ջատագովը եւ մարզպետարանի աշխատակազմին ու մարզային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հորդորեց միասնական լինել եւ նպաստել Արագածոտնի մարզի զարգացմանը:

Մարզպետ Դավիթ Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին եւ ողջ քաղաքական թիմին՝ իրեն ցուցաբերած վստահության համար եւ հավաստիացրեց, որ պատրաստ է գիշեր ու զօր աշխատել՝ մարզում կուտակված խնդիրները լուծելու համար: Նա նշեց, որ ինչպես այլ մարզերում, այստեղ էլ խնդիրները երկու մասի են՝ արդարության եւ օրինականության հաստատում եւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում:

«Վստահ եմ, որ երկու մասով էլ մարզպետարանը էական անելիքներ ունի»,-ասաց Դավիթ Գեւորգյանը եւ հավաստիացրեց, որ համատեղ լուծելու են իրենց առաջադրված խնդիրները, եւ թավշյա հեղափոխությունից մեծ ակնկալիքներ ունեցող հասարակությունը հուսախաբ չի լինելու:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով