Արայիկ Հարությունյանը Փարիզում մասնակցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀկրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, որի շրջանակում մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է.

«Իրականում շատ ուրախ եմ, որ Թումոյի մասնաճյուղ է բացվում Եվրոպայի սրտում՝ Փարիզում: Հայաստանից Թումոյի արտահանումը մեր լավագույն ցուցանիշներից է, և կրթության ոլորտում մեր լավագույն արդյունքներից մեկը: Հայերի մոտ ծեծված մի արտահայտություն կա, որ մենք չունենք բնական պաշարներ, և այդ հիմնական պաշարը մարդկային ուղեղներն են: Երկար ժամանակ մենք ճանապարհներ էինք փնտրում՝ այդ պաշարն արտահանելու համար, և կրթության ոլորտում Թումոյի միջոցով հնարավոր եղավ ապահովել այդ ճեղքումը: Բազմիցս ասվել է, որ Փարիզը Եվրոպայի նորաձևության մայրաքաղաքն է: Ինովացիայի և տեխնոլոգիայի ոլորտում ևս այն նորաձևության կրողներից և կենտրոններից է, և մեզ համար կարևոր է, որ ՀՀ սահմաններից դուրս Թումոյի առաջին կենտրոններից մեկը բացվում է հենց Փարիզում: Այն բանից հետո, երբ 2016 թվականին Փարիզի քաղաքապետը խոսեց Թումոյի մասնաճյուղ բացելու մասին, եվրոպական մյուս կենտրոնները և մայրաքաղաքները ևս վարակվեցին այդ մտքով և ցանկացան ունենալ իրենց թումոները: Ներկայումս նախատեսվում է Թումոյի մասնաճյուղեր բացել Մոսկվայում, Բեռլինում և եվրոպական այլ մայրաքաղաքներում: Վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելը այցելել էր Թումո, և դրանից հետ գերմանացիները ևս հետաքրքրված են այս նախագծով: Գիտեք, որ Հայաստանում այս տարի տեղի է ունեցել հեղափոխություն, որին սկզբում հավատում էր 10-12 մարդ: Այս հեղափոխությունը և դրա իրականացումը լավագույն ապացույցն են այն բանի, որ եթե փոքր թվով մարդիկ հավատում են գաղափարին, ապա դա տեղի է ունենում: Այս օրինակը բերեցի, որովհետև կրթական ոլորտում նման մի հեղափոխություն իրականացրել են Փափազեան ընտանիքը և նրանց գործընկերները՝ Սիմոնյանները, փոքր թվով մարդիկ, ովքեր հավատացին այդ գաղափարին և իրականացրին դա: Եվ պատահական չէ, որ ներկայումս Թումոյի ցանցը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ»:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում