Տարածաշրջանային

ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Իրանի 20 ընկերությունների եւ բանկերի դեմ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Իրանի 20 ընկերությունների եւ բանկերի դեմ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել Է, որ պատժամիջոցներ Է սահմանում Իրանի 20 ընկերությունների եւ բանկերի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին հայտնել Է նախարարությունը:

Ցուցակում, մասնավորապես, հայտնվել են մի քանի ներդրումային ընկերություններ, ինչպես նաեւ ցինկի արդյունահանման հետ կապված ընկերություններ, պողպատաձուլական ընկերություն եւ մի շարք բանկեր: Բոլոր կազմակերպություններն Էլ գրանցված են Իրանում:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել Է, որ պատժամիջոցները սահմանվում են այն պատճառով, որ ընկերությունները ֆինանսական օգնություն են տրամադրում Բասիջ աշխարհազորին, որը ենթարկվում Է Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորմանը:

«Ընկերությունների այդ ընդարձակ ցանցը ֆինանսական ենթակառուցվածք Է տրամադրում Բասիջի ուժերին՝ երեխաների հավաքագրման, ուսուցման եւ հրահանգման համար, որոնց մարտական գործողությունների են հարկադրում Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման հրամանով»,- հայտարարել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում