Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետՀունան Պողոսյանին։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանին` կատարած աշխատանքի և Հայաստանի Հանրապետությանը ծառայելու համար։

Շնորհավորելով նորանշանակ մարզպետին` նախարարը նշել է, որ ներկայացնում է սպայի, ՀՀ ոստիկանության գեներալի, իսկ նոր Հայաստանում ոստիկանը, սպան պետք է օրինականության խորհրդանիշը լինեն։ Շարունակելով` նախարարը շեշտել է, որ բազմիցս ընդգծել է Սյունիքի կարևորությունը Հայաստանի, կառավարության համար, իսկ հանրապետության բոլոր անկյուններում օրինականության գոյության մասին որևէ քաղաքացի կասկած չպետք է ունենա: «Նոր Հայաստանն իր հետ բերել է նոր իրողություններ, և այն մարդիկ, ովքեր կարողանում են տեղավորվել այդ իրողություններում, մեզ հետ երկար ճանապարհ ունեն անցնելու», - հավելել է նախարարը՝ կրկին շնորհավորելով մարզպետին և մաղթելով բեղուն գործունեություն:

Կարեն Համբարձումյանը ևս շնորհավորել և բարի կառավարում է մաղթել Հունան Պողոսյանին՝ վստահեցնելով, որ սյունեցիները պետականամետ են, իսկ ինքն այսուհետ էլ պատրաստակամ է շարունակել հետագա գործունեությունը՝ ի շահ Սյունիքի:

Նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, կառավարությանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարին` մարզի ղեկավարումն իրեն վստահելու համար։ Ընդգծելով, որ նախկինում էլ իր աշխատանքի բերումով առնչություն է ունեցել մարզի և նրա խնդիրների հետ՝ մարզպետը հորդորել է ներկաներին վստահել իրեն և հավաստիացրել, որ մարզում հաջողություններ կունենան։

Նշենք նաև, որ մինչև մարզպետարանում նախատեսված հանդիպումը, նախարար Սուրեն Պապիկյանը, մարզպետ Հունան Պողոսյանն ու ճանաչողական այցով Կապանում գտնվող ԱԱԾ տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այցելել են Կապանի քաղաքային մարզադաշտ, ծանոթացել այն խնդիրներին, որոնց պատճառով «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբն այստեղ հանդիպումներ չի ունենում:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով