Հայկ Մարությանը խոստանում է կյանքի կոչել նախընտրական քարոզարշավի ժամանակ տված բոլոր խոստումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծում է, որ ինքը ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, քանի որ այդպես են որոշել Երևանի բնակիչները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետարանում քաղաքապետի երդման արարողությունից հետո ունեցած ելույթում Հայկ Մարությանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը որոշումներ կայացնելու որոշումը վաստակել է իր իսկ կողմից իրականացված թավշյա հեղափոխության շնորհիվ:

Նրա խոսքով` ավագանու ընտրությունների ժամանակ Երևանի բնակիչները իրացրեցին իրենց իրավունքը, կայացրեցին իրենց որոշումն ու ավագանու 65 անդամներին պատվիրակեցին քաղաքապետարան: «Հուզմունքս մեծ է, պատասխանատվութան զգացումս` հսկայական: Սա մեր Երևանն է հրաշք քաղաք, հրաշք պատմությամբ, ճարտարապետությամբ և մարդկանցով»,-ասաց Մարությանը:

Նա վստահեցրեց, որ մեկ առ մեկ հիշում է այն հանձնարարությունները, որ տալիս էին Երևանի բնակիչները նախընտրական քարոզարշավի ժամանակ: «Վերականգնել Երևանը, մաքրել, կանաչապատել այն, դարձնել հասանելի ամեն մի վայր, գործել արդարության սկզբունքով; Ուզում եմ վստահեցնել ձեզ, որ հենց այդպես էլ լինելու , որովհետև իր քաղաքը, կամ երկիրը սիրող մարդն այլ կերպ չի կարող վարվել»,-ասաց նա՝ հավելելով, որ սիրում ու խենթանում է Երևանի համար: Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց երևանցիներին վստահության համար:

«Ես համաձայն եմ ամեն բառի հետ, որ հնչեց իմ երդման ժամանակ: Սա իրական երդում էր ձեր և Աստծո առաջ»,-հավելեց Երևանի քաղաքապետը:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո