Պաշտոնական

Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամությունը ապագայի մեծ ներուժ ունի. Ջասթին Թրյուդոն՝ Արմեն Սարգսյանին

3 րոպեի ընթերցում

Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամությունը ապագայի մեծ ներուժ ունի. Ջասթին Թրյուդոն՝ Արմեն Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը բարի գալուստ է մաղթել Կանադայի վարչապետին Հայաստանի մայրաքաղաք և Ֆրանկոֆոնիայի ժամանակավոր մայրաքաղաք Երեւանում:

«Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ձեր ընտանիքը: Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է: Մենք մշտապես գնահատել ենք Կանադայի ժողովրդի ու Կանադայի կառավարության ջերմ վերաբերմունքն այն հայերի նկատմամբ, ովքեր կարիքի մեջ են: Հայերը երբեք չեն մոռանա ձեր այն քայլը, երբ Դուք անձամբ ողջունում էիք Սիրիայի մեր հայրենակիցներին:

Սրանք պարզապես լավ խոսքեր չեն, սրանք խորը գնահատանքի խոսքեր են:

Իհարկե, մենք մեծապես գնահատում ենք նաև այն, ինչ արել է Ձեր հայրը: Այն ժամանակ, երբ դուք այցելել էիք Հայաստան, դա երկրաշարժին հաջորդող ժամանակահատվածն էր, երկիրն անկախանալու շեմին էր: Սակայն դա նաև մի շրջան էր, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, որը դարձավ շարժում հանուն երկրի անկախության»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր հերթին նշել է.«Ուրախ եմ վերադառնալ Հայաստան: Հաճելի է խոսել Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամության մասին, որն ունի լավ պատմություն, սակայն շատ ավելի մեծ ապագայի ներուժ»: Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի համար հիանալի քաղաքական ժամանակահատված է, որը տանում է դեպի ավելի իրական, ավելի խորը ժողովրդավարություն, տնտեսական ավելի մեծ հնարավորություններ:

Կանադայի վարչապետը բարձր է գնահատել իր երկրի՝ հայկական ծագում ունեցող 60 հազար քաղաքացիների ներդրումը Կանադայի հաջողության պատմության գործում: Այն նաև ողջ աշխարհից մարդկանց ընդունելու դրական պատմության փայլուն օրինակ է, ինչը դրսևորվել է նաև մեր օրերում, երբ իր երկիրն ընդունել է սիրիացի փախստականների:

Կանադայի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Կանադան կկարողանան միասին ավելի ամուր ապագա կառուցել՝ նշելով, որ հայերը յուրահատուկ ժողովուրդ են, և աշխարհի որ անկյունում էլ լինեն, պահպանում են իրենց ազգային ինքնությունը, լեզուն ու մշակույթը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Գեղարքունիքի մարզպետը գերմանական կողմի  հետ քննարկել է Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագիրը

Մարզեր

Գեղարքունիքի մարզպետը գերմանական կողմի հետ քննարկել է Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագիրը

Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

Սպորտ

Լևոն Ջուլֆալակյանը ներառվել է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի փառքի սրահում

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ-2024» բիզնես ֆորումին

Մարզեր

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետը մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ-2024» բիզնես ֆորումին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Քաղաքականություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակավորվել․ ՍԴ-ն որոշում է հրապարակել

Իրավունք

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակավորվել․ ՍԴ-ն որոշում է հրապարակել

Գեղարքունիքի մարզի մի շարք բժշկական հաստատություններ նոր սարքավորումներ և համակարգիչներ են ձեռք բերել

Մարզեր

Գեղարքունիքի մարզի մի շարք բժշկական հաստատություններ նոր սարքավորումներ և համակարգիչներ են ձեռք բերել

Երկար տարիներ պահանջարկ ունեցող մասնագիտությունները զիջում են իրենց տեղերը․ ի՞ նչ են նախընտրել դիմորդները

Հայաստան

Երկար տարիներ պահանջարկ ունեցող մասնագիտությունները զիջում են իրենց տեղերը․ ի՞ նչ են նախընտրել դիմորդները

ՀՀ ՄԻՊ-ը ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն այցելել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ

Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն այցելել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Հայաստան

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Քաղաքականություն

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում