Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Լոռու մարզպետին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Լոռու մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորելով նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշել է, որ հետհեղափոխական Հայաստանն այժմ թևակոխում է զարգացման մի նոր և շատ կարևոր փուլ, որտեղ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը պետք է լինի յուրաքանչյուրիս խնդիրը։

Անդրադառնալով առաջիկայում սպասվող համապետական ընտրություններին՝ նախարարն ընդգծել է, որ թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները, թե՛ տարածքային կառավարման մարմինները, թե՛ գործադիր իշխանությունն անհրաժեշտ բոլոր ջանքերը պետք է գործադրեն վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նախադեպը չունեցող ազատ և արդար կամարտահայտությամբ ընտրություններ կազմակերպելու ու անցկացնելու համար։

«Առաջիկա ընտրություններն իսկապես փորձաքար են հանդիսանալու նոր Հայաստանի համար, որտեղ վստահության խաթարված մթնոլորտը վերականգնելու նպատակով մենք պետք է գործենք բացառապես օրենսդրությամբ մեզ վերապահված իրավասությունների շրջանակներում»,- ասել է նախարարը և կոչ արել պատվով հաղթահարել պետականության բարօրությանն ուղղված մարտահրավերը։

Եվս մեկ անգամ շնորհավորելով և բեղուն գործունեություն մաղթելով նորանշանակ մարզպետին՝ Սուրեն Պապիկյանը միաժամանակ հավելել է, որ Լոռու մարզպետի պաշտոնը պատվից զատ նաև ծանր բեռ է, ուստի հորդորել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին համագործակցաբար սիրո, խաղաղության և անդորրի մթնոլորտ հաստատել մեր համայնքներում։

Իր խոսքում նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը պարտավորեցնող պաշտոնն իրեն վստահելու համար և շեշտել, որ Լոռին զարգացած և բարեկեցիկ դարձնելու գործում ջանք ու եռանդ չի խնայելու:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով