Հասարակական

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ֆրանկոֆոնիայի ավանի Հայաստանի տաղավար

2 րոպեի ընթերցում

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել  է ֆրանկոֆոնիայի ավանի Հայաստանի  տաղավար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Ֆրանկոֆոնիայի ավան, շրջայց կատարել Հայաստանի տաղավարում, որտեղ ներկայացված են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, տարազն ու բարիքները, ազգային խոհանոցի, գյուղատնտեսական արտադրանքների, արհեստագործական աշխատանքների առանձնահատկությունները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը ծանոթացել է միասնական տաղավարի ներքո գտնվող յուրաքանչյուր մարզին բնորոշ բովանդակային բաղադրիչներին ու էթնիկ-մշակութային ցուցանմուշներին, որոնցում արտահայտված է տվյալ տարածքին հատուկ կոլորիտային յուրահատկությունները և կենցաղ-ավանդույթային ողջ գունապնակը։

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել մարզային տաղավարներում ցուցադրված գինեգործության, գորգագործության, խաչքարագործության նմուշների հագեցվածության և ներկայանալիության կապակցությամբ և ընդգծել, որ միջոցառումը բացառիկ հնարավորություն է` աշխարհին ներկայանալ ավանդույթային, սովորութային, իմաստանշանային տարբերվող առանձնահատկությամբ, որով մեր ուրույն տեղն ենք զբաղեցնում աշխարհի քաղաքակրթական քարտեզում։

Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն էընձեռնվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստը, մշակույթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում