Արամ Ա Կաթողիկոսը հորդորում է ամեն ինչից վեր դասել հայրենիքի գերագույն ու մնայուն շահերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի ընդհանրական, մնայուն և գերագույն շահերը պետք է բարձր դասել անհատական, կուսակցական, կողմնակի և ժամանակավոր շահերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

«Մտահոգությամբ հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Սփյուռքը չի կարող անտարբեր լինել, սփյուռքն անանջատելի մաս է կազմում: Մենք անելիք և ասելիք ունենք հայրենիքը դիմագրավող մարտահրավերների և տագնապների վերաբերյալ»,- նշել է Վեհափառը:

Նա ընդգծել է, որ հայրենիքն ամեն գնով պետք է հեռու պահել վայրիվերումներից և գործել փոխադարձ զիջումներով: Արամ Ա Կաթողիկոսի խոսքով՝ փոխադարձ արհամարհանքով ու անվստահությամբ լցված ներկա քաղաքական մշակույթը պետք է իր տեղը զիջի հանդուրժողականությանը, հարգանքին և մշակույթին:

«451 թվականին՝ մեր տարանջատված ժողովուրդը, Հազկերտի (նկատի ունի Պարսից Հազկերտ Բ արքային-խմբ.) դիմաց «վասն հայրենյաց» սրբազան նշանաբանով պաշտպանեց Հայաստանը: Այսօր, երբ շրջապատված ենք նոր օրերի Հազկերտներով, կոչված ենք մեր հավաքական ուժով առավել հզորացնել մեր հայրենիքը: Նույն ժողովրդի ու հայրենիքի սիրելի զավակներ, եկեք միասնաբար քայլենք սիրո ու օրենքի ճամփան՝ փոխադարձ հարգանքով ու հասկացողությամբ: Մենք պետք է ամեն ինչից վեր դասենք մեր ժողովրդի ու հայրենիքի անվտանգությունը: Դարեր ի վեր սա է մեր պատգամը ժողովրդին»,- նշել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսը:

Հայերեն العربية

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո