Սփյուռք

Ուկրաինայի հայերի միության նախագահը Երևանում հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հայերի միության նախագահը Երևանում հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Երևանում հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով analitikaua.net-ը, Վիլեն Շատվորյանը Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում ծաղիկներ է դրել Ազնավուրի անունը կրող աստղին:

Կայքը հավելում է, որ Երևանում լեգենդար շանսոնյեի մահվան լուրը իմանալու պահից քաղաքական գործիչները և քաղաքացիները ծաղիկներ են բերում Շառլ Ազնավուրի հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցելով շանսոնյեի հիշատակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում