Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետի որոշումը պատկերացնում է խորհրդակցությունների միջոցով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը վերահաստատում է իրենց աջակցությունը խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ վարչապետի նախաձեռնությանը: Նրա կարծիքով՝ ընտրությունների կոնկրետ ժամկետը պետք է որոշվի վարչապետի հետ խորհրդակցությունների արդյունքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Արա Բաբլոյանի հետ հանդիպումից հետո վարչապետի հաջորդ հանդիպումները լինելու են մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Կհանդիպենք, կխոսենք այդ մասին: Մենք ասել ենք և ասում ենք, որ աջակցում ենք խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի նախաձեռնությանը: Մենք նոր ենք դուրս եկել քարոզարշավից և պատրաստ ենք քարոզարշավի, սակայն կան ուժեր, որոնք ասում են, որ դեռ պատրաստ չեն: Խորհրդակցությունները հենց դրա համար են, դրանց արդյունքում կգանք կոնսենսուսի»,-ասաց Մարուքյանը:

Նրա կարծիքով՝ ավագանու ընտրությունները սովորական ընտրություններ չեն եղել, դրանք եղել են հեղափոխությունը ևս մեկ անգամ արձանագրելու համար, չի եղել ռեալ մրցակցություն, իսկ այս խորհրդարանական ընտրություններին նման օրակարգ չի լինելու:

Մարուքյանը նկատեց նաև՝ ներդրողների համար կա նաև քաղաքական կայունության խնդիր: Պատգամավորի կարծիքով՝ կայունություն կարող է լինել խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իշխող ուժն ունենա հենարան նաև խորհրդարանում:

Հայերեն

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց