Մշակույթ

Մեզ մնացել է հավերժությունը, որ միասին երգենք. Խուլիո Իգլեսիասը ցավակցական գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Մեզ մնացել է հավերժությունը, որ միասին երգենք. Խուլիո Իգլեսիասը ցավակցական գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդարշանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Խուլիո Իգլեսիասը «Ինստագրամ»-ի իր էջում Շառլ Ազնավուրի հետ լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը.

«Իմ սիրելի ուսուցիչ, մեզ մնացել է հավերժությունը, որպեսզի միասին երգենք, հանգչի՛ր խաղաղությամբ»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում