Մշակույթ

Նա ապրել է դրական կյանքով. Վլադիմիր Պոզները՝ Շառլ Ազնավուրի մասին

1 րոպեի ընթերցում

Նա ապրել է դրական կյանքով. Վլադիմիր Պոզները՝ Շառլ Ազնավուրի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները կոչ է արել հիշել Ազնավուրին մեծ երախտագիտությամբ, ժպիտով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Վլադիմիր Պոզները մասնավորապես ասել է.

«Պետք է չէ լաց լինել, նա դա չէր ցանկանա, նա ապրել է դրական կյանքով: Դուք կարող եք միայն մեծ երախտագիտությամբ, ուրախությամբ ծափահարել նրան»,- ընդգծել է Պոզները:

Նա նշել է, որ Ազնավուրը ապրել է երկար, գեղեցիկ, հաջողակ կյանքով և սիրել մինչեւ իր կյանքի վերջին օրը:

«Անշուշտ, ցավալի է, երբ մարդը հեռանում է: Մյուս կողմից՝ երբ մարդը հեռանում է, այդքան երկար տարիներ այսպիսի կյանքից հետո, կարող եք նույնիսկ նախանձել», - հավելել է Պոզները:

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացել էմեծանունֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում