Արմեն Սարգսյանը անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ. 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին` երկրի Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց եւ բարգավաճում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ մշտապես զարգացող համագործակցությունը կշարունակի ամրապնդվել եւ ընդլայնվել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Հայերեն English Русский