Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսշի մամուլի քարտուղարը ՄԱԿ-ի պաշտոնական կայքում ներկայացրել է գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որով գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին Գլխավոր ասամբլեայի շրջանակներում `ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը վերջին հայտարարությունների և շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի վերաբերյալ։Նա վերահաստատում է Միավորված ազգերի կազմակերպության լիակատար աջակցությունը համանախագահների կարեւոր միջնորդական ջանքերին և հորդորում է կողմերին քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման եւ անհրաժեշտ քաղաքական կամքի խթանման համար` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»,- «Արեմնպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է հաայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում