Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ մշակութային կապերի աշխուժացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը՝ այդ համատեքստում կարևորելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը համագործակցության հեռանկարներ է բացում ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում, այնպես էլ՝ ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափում: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրամիություն պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերի իրագործման շուրջ։

Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն անդրադարձել են Երևանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, օրակարգին, նախատեսվող հարակից միջոցառումներին, ինչպես նաև մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին: Նախարար Մնացականյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ որպես հիմնական ուղղություն առանձնացնելով նորարարությունը և թվային օրակարգը: Այս առումով Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաստատված պտղաբեր երկկողմ համագործակցությունը՝ այդ առնչությամբ ընդգծելով փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր ու միջոցառումներ նախաձեռնելու կարևորությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկկողմ մշակութային կապերի աշխուժացումը և պարբերաբար կազմակերպվող մշակութային միջոցառումների կարևորությունը՝ որպես օրինակ բերելով Երևանում և Տալլինում Էստոնիայի և Հայաստանի հանրապետությունների 100-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների անցկացումը:

Հայերեն English Русский

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն

Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման

Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

Լոռու մարզում փրկարարներն օգնություն են ցուցաբերել սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար

Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է

Կառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծ