Կառավարությունը 82 մլն 913 կտրամադրի 4 մարզի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից Արմավիրի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետարաններին կհատկացնի 82 մլն 913 հազար դրամ՝ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով՝ այսպիսի որոշում կայացվեց սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմամբ: Արմավիրի մարզում հրատապության կարգով ներկայացվել է Տալվորիկ համայնքի խմելու ջրի պոմպի և շարժիչի ձեռքբերման ծրագիրը, ինչի արդյունքում համայնքի բոլոր 50 տնտեսությունները կունենան անխափան ջրամատակարարում: Լոռու մարզում հրատապության կարգով ներկայացվել է Սպիտակի թիվ 8 դպրոցի վերանորոգման համաֆինանսավորման նպատակով Սպիտակ համայնքին աջակցության ցուցաբերման ծրագիրը։ Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 83.0 մլն դրամի կատարված շինարարական աշխատանքները: Անհրաժեշտ է 4.0 մլն դրամի պետբյուջեից սուբվենցիա»,- ասաց Պապիկյանը:

Ըստ նախագծի՝ Արմավիրի մարզպետարանին կտրամադրվի՝ 1 մլն 120 հազար, Լոռու մարզպետարանին՝ 11 մլն 200 հազար, Շիրակի մարզպետարանին՝ 22 մլն 93 հազար, իսկ Տավուշի մարզպետարանին՝ 48 մլն 500 հազար դրամ գումար:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա