Կառավարությունը մերժեց պահուստային ֆոնդից առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ին գումար տրամադրելու հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մերժեց բյուջեի պահուստային ֆոնդից առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ին 13 մլն 587 հազար ՀՀ դրամ տրամադրելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով հարցը դարձվեց զեկուցվող՝ որոշ փոփոխություններ անելու նպատակով: Ըստ որոշման նախագծի՝ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ՀՀ բյուջեի պահուստային ֆոնդից պետք է տրամադրվեր 13 մլն 587 հազար ՀՀ դրամ:

«Ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից տրամադրված բժշկական սարքավորումները` թվով 4 բեռնարկղ, օգոստոսի 31-ին հասել են Երևան և այժմ գտնվում են Առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի պահեստում` մաքսային մարմինների հսկողության ներքո: Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում բեռները գտնվել են Փոթի նավահանգստում, որոնց պահման և պահպանման ծառայությունների համար առաջացել են ֆինանսական պարտավորություններ` 10 մլն 541 հազար դրամի չափով: Բեռների տեղափոխումը Փոթի նավահանգստից Երևան իրականացվել է «Ապավեն» կազմակերպության միջոցով, որի ծառայությունների արժեքը կազմում է 761 հազար 500 դրամ: Ընդհանուր առմամբ, նշված բժշկական սարքավորումների պահման, պահպանման և տեղափոխման ծախսերը կազմել են 13 մլն 587 հազար դրամ, որն առաջարկվում է դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված ծախսերը փոխհատուցելու համար»,- նշված էր որոշման նախագծի հիմնավորման բաժնում:

Ամերիկյան կողմը վճարել է բեռների` ԱՄՆ-ից մինչև Փոթի նավահանգիստ փոխադրման ծախսերը: Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով՝ հայկական կողմի պարտավորությունները մարելու համար նշված գումարը ՊՈԱԿ-ին չի տրամադրվի, այդ գումարը կվճարվի ՀՀ առողջապահության նախարարության բյուջեից:

Հայերեն

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր

ԱԳՄԱ նախարարը կարևորել է սահմանային կառավարման բարելավումն ու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Եվրոպական հանձնաժողովը կաջակցի Հայաստանին շրջակա միջավայրի ոլորտում ժամանակակից ստանդարտների ներդրման գործում. Փաշինյանն ու Ռոսվալլը հանդիպել են