Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս համայնք և ծանոթացել «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի հեղինակ, «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խաչիկյանը նախարարին տեղեկացրել է, որ նախքան ծրագրի մեկնարկը իրականացվել է բնակլիմայական պայմանների և հողատարածքների ուսումնասիրություն։ Դրական եզրակացությունների արդյունքում բաձրորակ սերմացուի և անհրաժեշտ տեխնիկայի ներկրումից հետո գարնանը մեկնարկել են բամբակի դաշտերի վար ու ցանքի աշխատանքները։

Հոկտեմբեր ամսին նախատեսվում է շուրջ 128 հա հողատարածքից բամբակի բերքահավաք, որին էլ կհաջորդի վերամշակման փուլը։ Ծրագրի հեղինակը նշել է, որ բամբակի վերամշակումն իրականացվելու է Գեղարքունիքի մարզում իր սեփականությունը հանդիսացող բամբակամանվածքային ֆաբրիկայում, ինչպես նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղում կառուցվող համապատասխան գործարանում։

Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Փշատավան համայնքի ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն, որը հիմնադրվել է դեռ 2008թ․։ 2017թ․ վերջին 500 ջայլամ ունեցող ֆերման սկսել է զբաղվել մսամթերքի արտադրությամբ: Շրջայցի ընացքում նախարար Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է ներքին և արտաքին շուկայում ջայլամի մսի սպառման հնարավորություններով ու հեռանկարով։ Նախարարին տեղեկացվել է, որ ներկայումս իրականացվում է բաստուրմայի, սուջուխի և ղաուրմայի արտադրություն, սակայն արտադրանքն իրացվում է միայն հայկական շուկայում։ Այդուհանդերձ քայլեր են ձեռնարկվում գործունեության ընդլայնման՝ մասնավորապես, մսամթերքի արտահանման, կաշվի և փետուրների վերամշակման ուղղությամբ:

Հայերեն

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել