Վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել լոլիկի ցեցի դեմ պայքարի ծրագիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել լոլիկի արտադրության քանակի վրա զգալիորեն ազդող ցեցի դեմ պայքարի ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նման հանձնարարական տվեց Արարատի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը:

Վարչապետ Փաշինյանը նկատեց՝ նախորդ տարի մարզում ստացվել է 116 484 տոննա լոլիկ, այս տարի 35 000 տոննայով պակաս լոլիկ է սպասվում, հետաքրքրվեց պատճառների մասին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրեց հիմնական պատճառը՝ բարձր, անոմալ ջերմային ֆոն: Սակայն Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանը արձանագրեց՝ արտադրության կրճատման ամենամեծ պատճառը լոլիկի ցեցն է: «Լոլիկի ամենամեծ ցանքատարածությունները մեզ մոտ են: Հինգ տարի առաջ գյուղատնտեսության նախարարը առաջին երկու տարում օգնեց գյուղացիներին ցեցի դեմ պայքարելու համար, հետո մոռացության մատնվեց: Դա վնասում է նաև պղպեղին, սմբուկին, կարտոֆիլին: Եթե նախկինում մինչ 50-60 հեկտար լոլիկի դաշտ ունեինք, հիմա չունենք մի հեկտար: Իսկ պայքարի միջոցառումները շատ դժվար են»,-հիմնավորեց համայնքապետը:

Վարչապետը գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվեց՝ ցեցի դեմ ինչ միջոցներ են ձեռք առնելու:

«Սննդի անվտանգության տեսչական մարմնին հանձնարարական ենք տվել, նաև Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության հետ ենք խոսել, քննարկում ենք ունեցել խոշոր աճեցնողների և մթերողների հետ: Սակայն նրանք դժվարանում են որևէ բան ասել, քանի որ բաց տարածություն է, և ցեցը նորից հայտնվում է: Ջերմոցներում պայքարի արդյունավետ միջոցներ կան , բայց դաշտերում բարդ է դրանց ոչնչացնելը: Էական միջոցներ է պահանջում »,-նշեց նախարար Խաչատրյանը:

Վարչապետը նկատեց՝ ՊՈԱԿ-ները դժվարանում են որևէ բան ասել, իրենք էլ պետք է դժվարանան դրանց գոյությունը պահել: «Հավաքեք բոլորին, թող 1-ամսյա ժամկետում կոնկրետ պլան ներկայացնեն, թե ինչ ենք անելու, որ մյուս տարի այս խնդիրը չունենանք:Մենք 5 տարվա արդյունքում չենք հասկացել, թե խնդիրն ինչպես ենք լուծելու: Եթե այսպես շարունակվի մյուս տարի լոլիկ առհասարակ չենք ունենա և ստիպված կլինենք ներմուծել»,-ասաց Փաշինյանն ու տվեց խիստ հանձնարարական՝ մեկամսյա ժամկետում ծրագիրն իր աշխատասեղանին տեսնի:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները