Պաշտոնական

Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահը

1 րոպեի ընթերցում

Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջերմորեն շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Ղազախստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամության եւ փոխըմբռնման ամուր ավանդույթներն ապագայում եւս կշարունակեն վստահելի հիմք ծառայել արդյունավետ համագործակցության ընդլայնման համար՝ ի բարօրություն Ղազախստանի ու Հայաստանի ժողովուրդների:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում