Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահ Ալեն Բերսեն:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի, ինչպես նաեւ Անկախության օրվա կապակցությամբ Դաշնային խորհրդի եւ անձամբ իմ անունից սիրով Ձերդ Գերազանցությանը եւ հայ ժողովրդին եմ ուղղում իմ ջերմ շնորհավորանքները: Թույլ տվեք ձեր երկրին հղել երջանկության եւ բարգավաճման իմ ամենաանկեղծ մաղթանքները, ինչպես նաեւ Ձեզ ցանկալ առողջություն եւ հաջողություն:

Ուզում եմ վերահաստատել այն կարեւորությունը, որ իմ երկիրը հատկացնում է Հայաստանի Հանրապետության հետ վստահության եւ բարեկամության կապերի զարգացմանը: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում նաեւ Երեւանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին հրավերի համար, որին ես պատիվ կհամարեմ հաճույքով մասնակցել: Շվեյցարիան մեծ կարեւորություն է տալիս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որի անդամները հանձնառություն են ստանձնել առաջ մղելու ժողովրդավարությունը, խաղաղությունը, մարդու իրավունքները եւ մշակութային ու լեզվական բազմազանությունը: Գագաթնաժողովը թույլ կտա մեր երկրներին ապագայում ավելի սերտացնել իրենց առանձնաշնորհյալ կապերը»:

Հայերեն العربية English Русский

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ