ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Weather Channel ամերիկյան հեռուստաալիքի հանդիսատեսներին շշմեցրել Է եղանակի կանխատեսումը, որի ընթացքում հաղորդավարուհին չափազանց ակնառու Է ցուցադրել «Ֆլորենս» փոթորկի հետեւանքները: Հոլովակը հրապարակված Է Twitter-ում հեռուստաալիքի Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ծրագրի սկզբում աղջիկը կանգնած Էր քարտեզի դիմաց եւ վերլուծում Էր, թե ԱՄՆ-ի որ շրջաններում են առավել մեծ քանակությամբ տեղումներ եղել:
«Բայց դուք տեղումները տեսնում եք միայն քարտեզին: Եկեք ես ձեզ ցույց տամ, թե ինչ տեսք դա կունենա, եթե դուք հայտնվեք այդ տեղանքում»,-հայտարարել Է լրագրողուհին:
Այդ պահին համակարգչային անիմացիայի եւ կանաչ ֆոնի օգնությամբ հաղորդավարուհու թիկունքում քարտեզը վերածվել Է փոթորկի հետեւանքով հեղեղված քաղաքի մոդելի: Աղջիկը կանգնած Է իրադարձության Էպիկենտրոնում, ուստի այն զգացողությունն ես ունենում, որ շուտով նա Էլ ջրի տակ կանցնի:
Հոլովակն արագորեն վիրուսային տարածում Է ստացել. մեկ օրվա ընթացքում այն դիտել են ավելի քան 3,7 մլն անգամ: Ցանցի օգտատերերը գրել են, որ ստուդիայում կիրառված նոր տեխնոլոգիաները խիստ վախեցրել են իրենց: