Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին և Գլենդել քաղաքի քարտուղար–գործակատար Արտաշես Քասախյանին։

Ինչպես «Արմենպրես»-ինԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ ուրախ է արձանագրել, որ Արցախի Հանրապետության և ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի միջև ակտիվ քննարկվում են գործարար կապերի ստեղծման և զարգացման հարցեր։ «Քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, կարծում եմ, պետք է ամրապնդվեն տնտեսական կապերով։ Այս առումով մենք ունենք լուրջ ներուժ ինչպես մասնագետների շարունակական վերապատրաստման, ամերիկյան առաջատար փորձի ուսումնասիրության, այնպես էլ արցախյան ապրանքները Կալիֆորնիայի բազմամիլիոնանոց շուկա արտահանելու հնարավորությունների առումով»,- ասել է պետնախարարը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ սենատոր Էնթոնի Պորտանտինոն ասել է, որ կան լուրջ նախադրյալներ Արցախում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու և երկկողմ հարաբերությունները գործնական քայլերի վերածելու համար: Իսկ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշել է, որ Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերությունների զարգացման համար լավ հիմք կարող են հանդիսանալ ԱՄՆ-ում և հատկապես Կալիֆորնիա նահանգում հայ համայնքի ունեցած մեծ ազդեցությունը: Նա նշել է նաև, որ արցախյան շարժման առթիվ քաղաքային խորհդի որոշմամբ Գլենդելում հոկտեմբերի 2-ին կբացվի Արցախի փողոց։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Արցախի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական կապերի ընդլայնման հետ կաված այլ հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի