Պաշտոնական

«Շանթ-2018». Ազգային ժողովն իրականացրել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ

1 րոպեի ընթերցում

«Շանթ-2018». Ազգային ժողովն իրականացրել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Որոշման ընդունումից հետո սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների նախագահները, ինչպես նաեւ բարեկամական խմբերի ղեկավարները միջազգային գործընկերներին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված դրության մասին, հանգամանորեն ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումներն ու մոտեցումները:

Երկրում ստեղծված իրադրության զարգացմանը համընթաց ՀՀ Ազգային ժողովի կողմից իրականացվում են մի շարք այլ անհրաժեշտ միջոցառումներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում