Հասարակական

«Շանթ-2018». Հայաստանի ազգային պատկերասրահից թանգարանային արժեքների պայմանական տեղափոխվում է կատարվել

2 րոպեի ընթերցում

«Շանթ-2018». Հայաստանի ազգային պատկերասրահից թանգարանային արժեքների պայմանական տեղափոխվում է կատարվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահից թանգարանային արժեքների պայմանական փաթեթավորում և տեղափոխում է իրականացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցՄշակույթի նախարարության մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:

«ՀՀ մշակույթի նախարարի հրամանով Հայաստանի ազգային պատկերասրահին տրվել է ցուցում` կազմակերպել ՊՈԱԿ-ում գտնվող թանգարանային արժեքների փաթեթավորման և տեղափոխման աշխատանքներ: Մշակույթի նախարարությունը կապ է հաստատել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ, որպեսզի նախարարությունը ապահովի մեզ համապատասխան տրանսպորտային միջոցներով: Մենք նաև տեղեկացրել ենք ՀՀ ոստիկանությանը, որպեսզի մեզ տրամադրի ուժեր` դրանց տեղափոխման ապահովման նպատակով: Այժմ պատկերասրահում ընթանում են թանգարանային արժեքների տեղափոխման աշխատանքները, դրանք տեղափոխվում են ավելի ապահով վայրեր»,- ասաց Սմբատյանը:

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում