Հասարակական

«Շանթ-2018». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական և մարտական կառավարման կենտրոններ

2 րոպեի ընթերցում

«Շանթ-2018». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական և մարտական կառավարման կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ՀՀ ՊՆ վարչական համալիր՝ «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների տեղեկատվական և մարտական կառավարման կենտրոններ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Եվս մեկ անգամ շեշտադրելով նմանօրինակ զորավարաժությունների անցկացման կարևորությունը՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ զորավարժությունների առանցքային նպատակն է հղկել պետական կառավարման համակարգի միասնական ու ներդաշնակ աշխատանքը` պետությունը խաղաղ պայմաններից ռազմականի փոխադրելու ընթացքում։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պայմանական պատերազմ ենթադրող զորավարժությունների հիմքում դրված էին այնպիսի սցենարներ, որոնք կապահովեին պետական կառավարման համակարգը առավել բարձր պատրաստականության աստիճանի բերելն ու նույնիսկ ամենածանր ու անսպասելի պայմաններում իր առջև դրված խնդիրների արդյունավետ կատարումը՝ ապահովելով ՀՀ անվտանգությունն ու բնականոն կենսագործունեությունը։

ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարտական կառավարման կենտրոնում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լսել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի զեկույցը` զորավարժությունների սցենարով պայմանավորված, երկրում ստեղծված իրադրության, պայմանական հակառակորդի գործողությունների և դրանց դիմագրավման ուղղությամբ հայկական զինուժի ձեռնարկած պատասխան քայլերի և հետագա զարգացումների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում