Արթուր Խաչատրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Կալիֆորնիա նահանգի սենատորներ Անտոնի Պորտանտինոն, Հենրի Սթերնը, խորհրդարանի անդամներ Իվեն Լոուին, Աութմն Բրյուկը, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արևմտյան տարածաշրջանի նախագահ Նորա Հովսեփյանը, մասնավոր ընկերությունների և պետական հատվածի այլ ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։ Հանդիպումը կազմակերպվել էր Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից։

Նախարար Խաչատրյանը, ողջունելով նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան, կարևորել է գյուղատնտեսության ոլորտում սերտ շփման և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։ Հանդիպման սկզբում նախարարը ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի ագրարային քաղաքականության առաջնահերթությունները, հիմնական մոտեցումներն ու զարգացման տեսլականը, այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն գյուղոլորտի առանձին հիմնահարցերի շուրջ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արթուր Խաչատրյանը մասնավորապես անդրադարձ է կատարել գյուղի և գյուղատնտեսության համաչափ զարգացման անհրաժեշտության, հողերի խոշորացման, չօգտագործվող հողատարածքների նվազեցման, գյուղատնտեսական արժեշղթաների զարգացման, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, գյուղտեխնիկայի թարմացման, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման, նոր մշակաբույսերի և տեխնոլոգիաների ներդրման, խորհրդատվական համակարգի բարեփոխման և այլ հարցերի, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ նախարարության կողմից ձեռնարկվող քայլերին և նոր ծրագրերին։ Նախարարն այդ թվում շեշտադրել է սուբսիդավորման քաղաքականությունում նոր մոտեցումների կիրառումը։ Գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանն իր հերթին կարևորել է բարձրակարգ գյուղատնտեսական կրթության ապահովումը։

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արևմտյան տարածաշրջանի նախագահ Նորա Հովսեփյանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար, նշել է, որ Կալիֆորնիան գյուղատնտեսական նահանգ է՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում նախարար Խաչատրյանը հնարավորություն կունենա անձամբ ծանոթանալ ագրարային ոլորտի տեղի մասնագետների հետ և համագործակցության զարգացման հարցեր քննարկել։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև ոռոգման հիմնախնդիրների, գյուղատնտեսության վրա կլիմայի գլոբալ փոփոխությունների ազդեցության և այլ հարցերի շուրջ։

Կալիֆորնիայի պատվիրակները տեղեկացրել են, որ նախատեսում են նաև Արցախի Հանրապետություն այց կատարել, որտեղ նույնպես գյուղատնտեսության զարգացման հարցերն իրենց հետաքրքրությունների տիրույթում են։

Հայերեն

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել