Հասարակական

Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու են. ՀՔԾ պետ

1 րոպեի ընթերցում

 Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու են. ՀՔԾ պետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի գործով հարցաքննության են հրավիրվելու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Խաչատրյանը նշեց, որ վարույթ իրականացնող մարմինը կորոշի, թե երբ և ինչ կարգավիճակով կհրավիրվեն նրանք հարցաքննության:

«Երբ կհարցաքննվեն, ինչ կարգավիճակով` դա վարույթ իրականացնող մարմինն է որոշելու»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով` հարցաքննությունը ինքնանպատակ չէ, այն պետք է արդյունավետ լինի:

Խաչատրյանի կարծիքով` «Սերժ Սարգսյանը կարևոր վկա է, գուցե նաև վկա չէ»:

«Ես չգիտեմ ինչ դատավարական կարգավիճակով կհարցաքննվի Սերժ Սարգսյանը: Մի ստիպեք ինձ բացել նախաքննական գաղտնիքը»,- ասաց Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում