Տնտեսություն

Աժ-ն Հայաստանի ԿԲ խորհրդի անդամ ընտրեց Մարտին Գալստյանին

1 րոպեի ընթերցում

Աժ-ն Հայաստանի ԿԲ խորհրդի անդամ ընտրեց Մարտին Գալստյանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ-ն փակ քվեարկությամբ Հայաստանի ԿԲ խորհրդի անդամ ընտրեց Մարտին Գալստյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա ընտրվել է 78 «կողմ» ձայնով:

«Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության համար առաջադրվել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Նրա անունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեատուփում: ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնացել են 87-ը: «Կողմ» են քվեարկել 78 պատգամավորներ, իսկ «դեմ»` 9-ը»,-ներկայացրեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:

Անվավեր քվեաթերթիկ չի ճանաչվել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում