Քաղաքականություն

Հայկ Մարությանը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ծրագրի 50 կետերից 9-ը

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ծրագրի 50 կետերից 9-ը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը ներկայացրեց իրենց նախընտրական ծրագրի 50 կետերից 9-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`անդրադառնալով տրանսպորտի բնագավառում լուծվելիք խնդիրներին՝ Մարությանը խոստացավ, որ կկառուցվի մետրոպոլիտենի առնվազն մեկ կայարան:

«Մետրոյի առնվազն մեկ կայարան ենք կառուցելու Աջափնյակում` «Թումո-ի մոտ: Դա շատ թանկարժեք գործընթաց է, մոտ 50-100 մլն դոլար մեկ կիլոմետրի համար: Մենք գտնելու ենք գումարներն այս ծրագիրն իրականացնելու համար»,- ասաց Մարությանը՝ նշելով, որ ծրագրվում է ներդնել վերգետնյա, ժամանակակից ավտոբուսներով հագեցած համակարգ:

Հայկ Մարությանն իրենց քաղաքական ուժի հաջողության հասնելու դեպքում առաջարկում է նաև Երևանի վերաբերյալ մեծ հարցերը լուծել հանրաքվեի միջոցով:

«Երևանի վերաբերյալ հանրային հնչեղություն ստացած բոլոր հարցերի շուրջ անցկացվելու են հանրաքվեներ: Այսուհետ ոչ ոք միաձայն որոշումներ չի կայացնելու: Դրանք լինելու են երկու տեսակի` թվային և դասական հանրաքվեներ»,- նշեց քաղաքապետի թեկնածուն:

Հայկ Մարությանը խոսեց նաև աղբահանության, ցածր գների, ծառատունկերի, մանկապարտեզների, դպրոցների, զբոսաշրջության և այլ հարցերի շուրջ` կոչ անելով սիրել ու մաքուր պահել Երևանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում