ԱԺ-ի երրորդ նստաշրջանում ամենաշատ կողմ քվեարկած խմբակցությունը շարունակում է մնալ ՀՀԿ-ն, ամենաշատ դեմը՝ «Ելք»-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեցերորդ գումարման ՀՀ ազգային ժողովի երրորդ նստաշրջանում ՀՀԿ-ն, ընդդիմություն դառնալով հանդերձ, շարունակել է օրենսդրական նախաձեռնություններին ամենաշատ կողմ քվեարկած խմբակցությունը մնալ, իսկ «Ելք»-ը՝ դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասացԱԺ մոնիտորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը` ամփոփելով երրորդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:

«ՀՀԿ-ն գրեթե չի փոխել քվեարկությունների տրամաբանությունը մինչ հեղափոխություն և դրանից հետո: Ամենաշատ դեմ քվեարկող խմբակցությունը «Ելք»-ն է: Այդ խմբակցությունը մինչ հեղափոխությունն այնքան շատ էր դեմ քվեարկել, որ վերջին կողմ քվեարկությունները չեն իջեցրել այդ ցուցանիշը»,-ասաց Վասիլյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը նշեց՝ ՀՀԿ-ն չի խոչընդոտի բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունների ընդունմանը, որոնք բխում են մեր ժողովրդի, պետության ամրապնդման, երկրի արտաքին և ներքին քաղաքականության շահերից: «Մենք մեզ համարում ենք կառուցողական ընդդիմություն: Բոլոր նախաձեռնությունները, որոնք կբխեն պետության շահերից, մեր խմբակցությունը կողմ կքվեարկի: Իսկ որոնցում կտեսնենք թերություններ, կանենք մեր առաջարկությունները»,-նշեց պատգամավորը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին նշեց՝ իրենք պատրաստ են համագործակցության բոլոր քաղաքական ուժերի հետ՝ հանուն պետության կայունության: Պատգամավորի հավաստմամբ՝ իրենք միշտ պատրաստ են եղել համագործակցության, եթե եզրեր եղել են:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան