Սուրեն Պապիկյանը նախկին աշակերտների համար դասախոսություն է կարդացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տարածքային կառավարման և զարգացման նախարարն այսօր այցելել է Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց, որտեղ 7 տարի դասավանդել է Հայոց և Համաշխարհային պատմություն առարկաները:

Ինչպես«Արմենպրես»-ինՀՀ տարածքային կառավարման և զարգացմաննախարարությանհասարակայնության հետ կապերի բաժնից, այս անգամ նախարարը Երևանի թիվ 54 դպրոցում էր՝ ոչ թե որպես ուսուցիչ, այլ դասավանդող հյուր:

Այցի նպատակը նախկին աշակերտներին հանդիպելը, ներկա անելիքները քննարկելն ու ապագա ծրագրերի մասին խոսելն էր։ «Գիտեք՝ որքան եմ կարևորում ուսման նկատմամբ հարգանք, ձգտում ունեցող պատանու, երեխայի դերը: Ձեր ուսերին է ընկած լինելու վաղվա Հայաստանի կերտման առաքելությունը, ըստ էության, նաև այսօրվա Հայաստանի»,- ասել է նախարարը և պետական կառավարման համակարգի մասին դասախոսություն-զրույց ունեցել իր աշակերտների հետ։

Պետական համակարգում երիտասարդների դերից մինչև նախկին աշակերտների մասնագիտական կողմնորոշում. նախարարը անուն առ անուն հետաքրքրվել է աշակերտներից՝ իրենց մասնագիտական հետաքրքրությունների մասին։ Ջերմ և անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն, իրենց հերթին, հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել նախկին ուսուցչին:

Դպրոցի աշակերտներին հաջող ուսումնական տարի մաղթելուց հետո նախարարը հանդիպել և զրուցել է նաև նախկին գործընկերների հետ։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով