Սպորտ

Հովհաննես Համբարձումյանը գոլով և գոլային փոխանցմամբ է նշել նորամուտը Կիպրոսի առաջնությունում 

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Համբարձումյանը գոլով և գոլային փոխանցմամբ է նշել նորամուտը Կիպրոսի առաջնությունում 

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը իր նորամուտն է տոնել Կիպրոսի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համբարձումյանը իր անդրանիկ խաղում «Էնոսիս Պարալիմնի»-ի կազմում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ, սակայն թիմը 3:5 հաշվով պարտվել է «Նեա Սալամինա»-ին:

Համբարձումյանը թիմի մեկնարկային կազմում է եղել, մասնակցել է ամբողջ խաղին և ստացել նաև դեղին քարտ:

Հայ պաշտպանը հրավիրվել է ազգային թիմ՝ մասնակցելու Ազգերի լիգայի Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի դեմ առաջիկա խաղերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում