Նորաստեղծ «Արագած» բասկետբոլային ակումբը մեծ հույսեր է կապում Հայաստանի առաջնության հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության նորեկ «Արագած» թիմը մեծ հույսեր է կապում ազգային առաջնության հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ակումբի նախագահԹոնի Ջունթոյանը, ով նաև տարիներ շարունակ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության «Անդրանիկ» բասկետբոլային ակումբի մենեջերն է: «Ես մոտ 25 տարի աշխատում եմ Լիբանանի բասկետբոլի հավաքականների հետ և, անշուշտ, կապեր ունեի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ: Նախորդ տարի խոսել էի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ, և վերջինս հավաստիացրել էր, որ առաջնությունը նոր է, բայց լավ հիմքեր ունի»,-շեշտեց նա:

Վերջինիս խոսքով, նոր թիմ ստեղծելով՝ իրենք կօգնեն հայկական բասկետբոլի կայացմանը և մակարդակի բարձրացմանը: «Արագած» թիմի հիմնական մասը կազմում են սիրիահայերը, լիբանանահայերը և ԱՄՆ-ից եկած երեք խաղացող:

«Առաջնությանը մասնակցելով՝ նպատակ ունենք դուրս գալ փլեյ-օֆֆ, ինչու ոչ, հաղթել նաև այնտեղ, դառնալ երկրի չեմպիոն, այդ կերպ Հայաստանը ներկայացնել եվրոպական առաջնություններում»,-ասաց Ջունթոյանը:

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության A լիգայի թիմերի ցանկում փոփոխություններ կան: Այս տարի առաջնությանը չի մասնակցի «Ինժեներ»-ը: Այս թիմի փոխարեն երկու նոր թիմեր կմրցեն չեմպիոնության համար. մեկնարկող առաջնությանը կմասնակցեն «Էրեբունի» և «Արագած» թիմերը, որոնք կներկայացնեն մայրաքաղաքը:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր