Քաղաքականություն

ՀՅԴ-ն վստահ է՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն ընտրվելու դեպքում վարելու է կադրային շատ ճիշտ քաղաքականություն

1 րոպեի ընթերցում

ՀՅԴ-ն վստահ է՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն ընտրվելու դեպքում վարելու է կադրային շատ ճիշտ քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ-ն վստահ է՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն՝ Միքայել Մանուկյանը տիրապետում է քաղաքի խնդիրներին և ընտրվելու դեպքում վարելու է կադրային շատ ճիշտ քաղաքականություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Միքայել Մանուկյանը որպես հմուտ ղեկավար իրեն դրսևորել է լավագույնս: Եվ մեր խորին համոզմամբ՝ քաղաքը հմուտ ղեկավարման կարիք ունի: Նա տիրապետում է Երևանի վիճակին: Քաղաքապետն առաջին հերթին պետք է քաղաքը 10 մատի նման ճանաչի, իմանա, թե որտեղ ինչ խնդիրներ կան: Նա նաև պետք է գտնի լավագույն կադրեր, որոնք այդ գործի գիտակներն են»,-ասաց Ռուստամյանը:

Նրա կարծիքով՝ ցանկացած իշխանության ամենակարևոր ցուցանիշն այն է, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է վարում: Քաղաքապետը պետք է փնտրի, գտնի լավագույն կադրերին, որոնք կլուծեն քաղաքի բոլոր խնդիրները: «Ես չեմ կասկածում, որ Միքայել Մանուկյանը դա կանի»,-ասաց նա ու հավելեց՝ բոլոր հին կադրերին չպետք է հանել, ովքեր լավ են աշխատել, պետք է մնան իրենց տեղում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում