Առաջիկա 5 օրերին եղանակը չի փոխվի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հանրապետության տարածքում օգոստոսի 26-27-ը երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից,քամին՝ հարավ-արևմտյան 5-10մ/վ :Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք հոդվածը` Русский