Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալին

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացումը և անդրադարձել այն հիմնական ուղղություններին, որտեղ առկա է երկկողմ համագործակցության մեծ ներուժ:

Ալեքսանդր Բեն Ցվին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին ներկայացրել է Իսրայելի ձեռքբերումները տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում և ընդգծել տվյալ ոլորտներում փորձի փոխանակում իրականացնելու Իսրայելի պատրաստակամությունը:

Զրուցակիցները կարևորել են երկրի տնտեսության զարգացման գործում բիզնեսի և, մասնավորապես, ստարտ-ափների համար բարենպաստ պայմանների ստեղծումը՝ այս համատեքստում ուրվագծելով հայ-իսրայելական համագործակցության հետագա հնարավորություններն ու հեռանկարները: ՀՀ փոխվարչապետը և Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը երկու երկրների հարաբերությունների հետագա ընդլայնման հարցում ընդգծել են գործարար շրջանակների կապերի հաստատման անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում