Հայաստանը  ավելի շատ զբոսաշրջիկների է գրավում. «Միր 24»-ի անդրադարձը Երևանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միր 24» հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժով անդրադարձել է Հայաստանի մայրաքաղաք Երևանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռեպորտաժի հեղինակը նշում է, որ համեղ ուտեստներով, ազգային տարրերով, հնագույն ճարտարապետությունով Հայաստանը սկսում է ավելի շատ զբոսաշրջիկների գրավել:

«Այն զբոսաշրջիկները, ովքեր եղել են Երևանում, պնդում են, որ քաղաքը գեղեցիկ է

հատկապես գիշերը: Երևանը գրեթե չի քնում: Երևանի հյուրերը ուղևորվում են Հյոսիսային պողոտա, որը նաև անվանում են տեղական Բրոդվեյ: Այստեղ կարելի է հանդիպել ազգային երգեր կատարողների և այն մարդկանց, ովքեր նվագում են ժամանակակից հիթեր. երաժիշտները գալիս են այստեղ աշխարհի տարբեր անկյուններից և, կարծես թե, իրար ոչ ոք չի խանգարում»,- նշում է լրագրողը ռեպորտաժում և հավելում, որ այստեղ կազմակերպվում են համերգներ, փառատոններ և շնորհանդեսներ:

Հեղինակը պատմում է, որ Հանրապետության հրապարակը գրեթե 100 տարեկան է` բոլոր շենքերը կառուցված են վարդագույն տուֆից , և Երևանն այդ պատճառով նաև անվանում են «վարդագույն քաղաք»:

Ըստ ռեպորտաժի հեղինակի՝ «Երևանում էսթետիկ հաճույք ստանալու համար կարելի է այցելել Գաֆէսճեան արվեստի կենտրոն»:

Հայերեն English Русский

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում

Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր