Սպորտ

Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում 

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում 

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական թիմի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանը ընդգրկված է Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում և ստացել է 8,5 գնահատական:

Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Արսենալ»-ը 2:3 հաշվով պարտվել է «Չելսի»-ին: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում