Քաղաքականություն

Երևանի քաղաքապետի   ընտրություններում  «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները առաջադրելու են Զեյնալյանի թեկնածությունը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետի   ընտրություններում  «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները առաջադրելու են Զեյնալյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համաձայնել է գլխավորել «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը:

«Ես՝ որպես արդարադատության նախարար, կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում ու այդ պայմաններում կմասնակցեմ քարոզարշավին: Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ», - ասաց Զեյնալյանը:

Նախարարը նշեց, որ նոր դաշինքի անվանումը դեռ քննարկման փուլում է:

Հարցին` թե այսպիսով «Ելք» դաշինքը դադարում է գոյություն ունենալ՝ Զեյնալյանը պատասխանեց, որ «Ելք»-ը կա ու շարունակելու է գործել Ազգային ժողովում, քանի դեռ խորհրդարանը չի արձակվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում