Հասարակական

Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որնոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանի Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկից մեկնարկած քայլերթի ընթացքում լրագրողներին հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի այն դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ հնարավոր է` դառնա նոր Հայաստանի առաջին քաղբանտարկյալը, Փաշինյանը նշեց, որ Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու:

«Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու, ինչը նշանակում է, որ բանտերում մարդիկ չեն լինելու, այդ թվում՝ կոռուպցիոներներ»,- նշեց վարչապետը:

Վարչապետը նաև նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում բացառելու է նաև բռնությունը:

«Ներհայաստանյան հարցերում բռնություն չի լինելու, ես դա երաշխավորում եմ, ով կփորձի այս կանոնը խախտել, Հայաստանի Հանրապետության օրենքի ողջ խստությամբ կպատժվի»,- շեշտեց Փաշինյանը:

Քայլերթը շարժվում է Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանիպաշտոնավարման 100 օրվա ամփոփմանը նվիրված հանրահավաքը:

ՀՀ վարչապետի կազմակերպած երթին ու հանրահավաքին մասնակցելու համար Երևան են ժամանել Հանրապետության տարբեր մարզերից ու Արցախից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 1-ին«Ֆեյսբուք»սոցիալական ցանցի էր էջում ուղիղ եթերով հայտարարել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի ընթացքում էլ ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում