Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տոնեց հավակնորդ Կարուանայի նկատմամբ 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանու Կարուանային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Speed Chess Championship մրցաշարի շրջանակում կայացած մրցախաղն ավարտվեց 20.5 - 6.5 հաշվով:

Հանրահայտ Chess.com կայքի կողմից անցկացվողSpeed Chess Championship մրցաշարի 1/8 եզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցն էր աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Ֆաբիանո Կարուանան: Մրցախաղի ընթացքում շախմատիստները 8 պարտիա խաղացին 5 րոպե + 1 վայրկյան ժամակարգով, 9 պարտիա 3րոպե + 1 վայրկյան ժամակարգով և 10 պարտիա 1րոպե + 1 վայրկյան ժամակարգով: Բոլոր ժամակարգերում Արոնյանի առավելությունը ահռելի էր. 5 +1 ժամակարգում Արոնյանը հաղթեց 6-2 հաշվով, 3+1-ում՝ 6.5 - 2.5 հաշվով, իսկ 1+1-ում՝ 8-2 հաշվով:

Ընդհանուր մրցախաղն ավարտվեց 20.5 - 6.5 հաշվով:

1/4 եզրափակիչում Արոնյանի մրցակիցն է լինելու Գիրի - Մամեդյարով զույգի հաղթողը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն