Ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար պետք է փակել բյուջեում առկա անցքերը. ռազմական փորձագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար պետք է փակել այդ ոլորտի բյուջեում առկա անցքերը: Հուլիսի 31-ին տեղի ունեցած «Ռազմական արդյունաբերություն. ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանը» թեմայով մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Նրա խոսքով՝ այդպիսի քայլ անելու համար նոր իշխանությունները քաղաքական կամք ունեն:

«Բյուջեում բոլոր այն հատկացումները, որ ուղղվում են այս ոլորտի զարգացմանը, պետք է նպատակային ծառայեն, և բոլոր այն «ճեղքերը», որոնք կան, պետք է փակվեն: Դրա համար պետք է քաղաքական կամք, որն այսօր առկա է: Սակայն, որքան գումար էլ հատկացվի, եթե բյուջեն ունի նաև այս ոլորտների ոչ արդյունավետ կառավարում, բնականաբար, ՕԳԳ-ն բավականին ցածր կլինի, այնպես որ պետք է նաև ճիշտ կառավարում իրականացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Նահապետյանը:

Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանը անհրաժեշտ քայլ է համարում Հայաստանում ռազմական արդյունաբերությունը համակարգող ինստիտուտ ստեղծելու կառավարության որոշումը, սակայն նշում է, որ Խորհրդային Միությունից մնացած կիսաքանդ գործարանների ու համապատասխան բանվորների բացակայության խնդիր կա:

«Հայաստանում մենք ունեցել ենք ռազմարդյունաբերական համալիր, դա եղել է Խորհրդային Միության ռազմարդյունաբերական համալիրի մի մաս, բայց այն եղել է ռազմարդյունաբերության մեջ քարշիչ ուժերից մեկը, որովհետև զինտեխնիկայի շատ կարևոր դետալներ է պատրաստել»,- ասաց Պետրոսյանը:

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով` ի տարբերություն Ադրբեջանի, մեզ մոտ ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ:

«Ներդրումային վիճակը բավականին ցածր է։ Ադրբեջանը զինամթերքի առումով շատ հարցերում ինքնաբավ է: Եթե մենք փորձենք զինամթերք արտադրել, դա մեծ ծախսերի հետ կապված կլինի, այդ պատճառով մենք գնում ենք զինամթերքը մեր ռազմավարական դաշնակիցներից»,- նշեց Նահապետյանը:

Մայիսի 11-ին կառավարության նիստում Հայաստանում ռազմական արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու որոշում է կայացվել։

ԳՀԻ–ն կմիավորի Հայաստանում անցկացվող ռազմաարդյունաբերական մշակումները։

Պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանի խոսքով` այն կգործի ընդհանուր համակարգում, կընտրի ներդրման համար առաջնային տեխնոլոգիաները:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում