Պաշտոնական

Տիգրան Ավինյանն ընդունել է Ինդոնեզիայի Խորհրդատվական պալատի փոխնախագահի պատվիրակությունը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ընդունել է Ինդոնեզիայի Խորհրդատվական պալատի փոխնախագահի պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 30-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական պալատի՝ խորհրդարանի փոխնախագահ Մահյուդին Մանսյուր Մանթեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, ԻՀ Խորհրդատվական պալատի փոխնախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների խորացումը քաղաքական և տնտեսական ոլորտներում և շեշտել, որ երկու պետությունները պետք է ջանքեր գործադրեն առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Խոսելով Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ՝ Մահյուդին Մանսյուր Մանթեն նշել է, որ իրենք խնդրի լուծումը տեսնում են բացառապես խաղաղ բանակցությունների շրջանակներում:

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանման նպատակով հուշագրի ստորագրման հնարավորությունները, զբոսաշրջությամբ երկու երկրների միջև կապերը խորացնելու հարցերը:

Փոխվարչապետը պատրաստակամություն է հայտնել երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքեր գործադրելու և հույս հայտնել, որ քննարկված ձևաչափերն առաջիկայում հնարավոր կլինի կյանքի կոչել:

Հանդիպման ավարտին Ինդոնեզիայի Հանրապետության Խորհրդատվական պալատի փոխնախագահը պաշտոնապես հրավիրել է ՀՀ փոխվարչապետին այցելել Ինդոնեզիայի Հանրապետություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում