Միջազգային

Իտալիան չի պատրաստվում լքել Եվրամիությունը. վարչապետ Կոնտե

1 րոպեի ընթերցում

Իտալիան չի պատրաստվում լքել Եվրամիությունը. վարչապետ Կոնտե

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիան իրեն հարմարավետ Է զգում Եվրամիության շրջանակներում եւ չի պատրաստվում լքել այդ միավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք մտադիր ենք մնալ, մենք մեզ հարմարավետ ենք զգում ԵՄ-ում: Սակայն, իհարկե, մենք ցանկանում ենք մնալ՝ ելնելով Իտալիայի քաղաքացիների պահանջմունքներից: Եվ իմ կառավարության դիրքորոշումը միանգամայն հստակ Է առավել կարեւոր հարցերում, որոնք վերաբերում են միգրացիային, տնտեսական ու քաղաքական իրադրությանը: Մենք փորձելու ենք համոզել մասնակից մյուս պետություններին՝ Հռոմի հետ համադրել իրենց դիրքորոշումները»,- ասել Է նա՝ պատասխանելով հարցազրույցը վարողի այն հարցին, թե Իտալիան մտադիր Է արդյոք դուրս գալ Եվրամիությունից:

Կոնտեն այցով գտնվում Է Վաշինգտոնում: Հուլիսի 30-ին Սպիտակ տանը կայացել Է նրա հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո երկու երկրների ղեկավարները համատեղ մամուլի ասուլիս են տվել: Պետությունների ղեկավարները, մասնավորապես, քննարկել են միգրացիայի հարցերը, առեւտուրն ու Էներգաանվտանգությունը Եվրոպայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում